
Չինացի թեթևատլետն առաջ է անցել կործանիչից

Չինացի թեթեւատլետ Չժան Պեյմենն առաջ է անցել Չենդու J-10 ռեակտիվ կործանիչից, գրել է RT-ն: Սպրինտերն օդանավի հետ մրցել է հարյուր մետր տարածության մրցավազքում։ YouTube-ում զետեղված տեսահոլովակում երեւում է, թե թռիչքագոտում ինչպես են մարզիկը եւ կործանիչը շարժվում միեւնույն արագությամբ, սակայն վերջնագծում Պեյմենին հաջողվում է նետվել առաջ: Հարյուր մետր վազքատարածությունում թեթեւատլետի անձնական ռեկորդը կազմում է տասը վայրկյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: