Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանը չեղյալ է հայտարարել աճուրդով Մադոննայի անձնական նամակների և լուսանկարների վաճառքը

Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանն ամերիկացի երգչուհի Մադոննայի պահանջով չեղյալ է հայտարարել այն աճուրդը, որտեղ պլանավորովում էր վաճառքի հանել նրա անձնական նամակները, ինչպես նաեւ նրան պատկանող լուսանկարները, ներքին սպիտակեղենը եւ այլ իրեր: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։

Մադոննան ավելի վաղ արագացված ընթացակարգով հարուցել է դատական հայց՝ Gotta Have It աճուրդային տան աճուրդը չեղյալ հայտարարելու խնդրանքով, որի սկիզբը Նյու Յորքում պլանավորված էր հուլիսի 19-ին: Ինչպես ընդգծել է երգչուհին, ինքը համոզված է եղել, որ հիշյալ առարկաները պահվում են իր մոտ:

Լոտերի թվում, որոնց մասին խոսք է գնացել հայցում, ռեփեր Թուփաք Շաքուրի՝ Մադոննային հասցեագրված նամակն է, որտեղ վերջինս պատմել է նրանից հեռանալու՝ իր որոշման պատճառների մասին:

Gotta Have It-ի ներկայացուցիչները հայտնել են, որ համաձայն չեն դատարանի վճռին: Նրանք Մադոննայի պահանջները համարել են անհիմն: Ընդհանուր առմամբ աճուրդային տունը մտադիր էր վաճառել երգչուհու հետ կապված ավելի քան 120 իրեր:

Փոպ-աստղը հասել է մոտավորապես 20 լոտերի հանման: Դրանց թվում են նրա ներքին սպիտակեղենը, սանրը, չեկի գրքույկը, լուսանկարները, ինչպես նաեւ եւս մեկ նամակ, որտեղ Մադոննան անկողմնակալ գնահատականներ է տվել դերասանուհի Շերոն Սթոունին եւ երգչուհի Ուիթնի Հյուսթոնին: Լոտերը վաճառքի էր հանել Մադոննայի նախկին ընկերուհի եւ խորհրդատու Դառլին Լուտցը: Մադոննան պնդում է, որ Լուտցը խաբել է իրեն եւ իրերը վերցրել առանց թույլտվության: Երգչուհին հայցում ճշտել է, որ պլանավորվող աճուրդի մասին իմացել է զանգվածային լրատվամիջոցներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս