ՌԴ-ն և ԱՄՆ-ն սկսում են ռազմավարական կայունության միջգերատեսչական երկխոսությունը
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մտադիր են սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջը երկխոսությունը, որին կմասնակցեն երկու երկրների ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ այլ շահագրգիռ գերատեսչություններ: Երկկողմ հարաբերություններում «գրգրռիչների» շուրջը ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների՝ վերջերս կայացած փուլի առնչությամբ այս մասին հուլիսի 19-ին ՏԱՍՍ-ին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպերտամենտի ներկայացուցիչը:
Հուլիսի 17-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների այդ փուլին, որոնք նպատակամղված էին երկկողմ կապերում զանազան խնդիրների վերացմանը, մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ քաղաքական գործերի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը:
Ռազմավարական կայունության եւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների ռուս-ամերիկյան պայմանագրի (Նոր ՌՀՍՊ) կատարմանը հետեւող Երկկողմ կոնսուլտացիոն հանձնաժողովի նոր նիստի գումարման շուրջը բանակցությունների թամատիկան հիշատակվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռյաբկովի եւ Շենոնի հանդիպման ավարտից հետո:
Ինչպես ասված է փաստաղթում, որը տարածվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուրեթի անունից, Մոսկվան եւ Վաշինգտոնը «հետամուտ են ապագայում Նոր ՌՀՍՊ-ի երկկողմ կոնսուլտտացիոն հանձնաժողովի նիստի եւ ռազմավարական կայունության շուրջը բանակցությունների անցկացմանը»:
Իր կողմից ԱՄՆ-ի Պետդեպարտամենի հիշյալ ներկայացուցիչը Նաուրեթից անմիջապես հետո ճշտել է, որ Շենոնը եւ Ռյաբկովը, ինչպես պայմանավորվել էին, առաջարկություններ կփոխանակեն «մոտ ապագայում» նման շփումների կազմակերպման ժամկետների շուրջը: