Կոլումբիայի նախարարների կաբինետը և նախագահի վարչակազմի աշխատակիցները հրաժարական են տվել
Կոլումբիայի նախարարների կաբինետը, նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի բարձրաստիճան խորհրդականներն ու աշխատակիցները հրաժարական են տվել: Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի վարչակազմի գլխավոր քարտուղար Ալֆոնսո Պրադան:
Նախարարների կաբինետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների որոշումը թելադրված է երկրի պետական կառավարման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ եւ հասարակության մեջ նախագահի վարկանիշի անկմամբ: Կոլումբիայի կառավարությունում տեղերի վերաբաշխման որոշումն ընդունում է նախագահը, որն առայժմ դեռեւս պաշտոնապես չի հայտարարել, թե նախարարներից ով կմնա իր տեղում, իսկ ով հարկադրված կլինի հեռանալ իր պաշտոնից:
Առաջիկա նախագահական ընտրությունների առաջին փուլը Կոլումբիայում կկայանա 2018 թվականի մայիսի 27-ին, իսկ գործող նախագահի մանդատը լրանում է 2018 թականի օգոստոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: