Բաժիններ՝

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այցելությունը կայացել է հուլիսի 1-ին:

1974 թվականին ծնված Զավեն Կարապետյանն Ադրբեջանում է հայտնվել հունիսի 20-ի երեկոյան՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը: Նա ունի մտավոր խնդիրներ, նախկինում եղել է մանկատան սան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31