«Կարող ենք ֆիքսել, որ մենք պարբերաբար օգտվում ենք թուրքական և ադրբեջանական լոլիկից». Մանե Թանդիլյան
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ շուկայում պարբերաբար հայտնվում են թուրքական ծագման ապրանքներ, և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում դրա դեմ պայքարելու համար, աշխատո՞ւմ են մաքսատան հետ:
Ի. Առաքելյանը նշեց, թե անցած տարվա տվյաներին չի տիրապետում: «Հայաստանը պետք է ունենա իր քաղաքականությունը` որ երկրից ենք ներմուծում, որից՝ ոչ: Եթե հստակեցված է, ներմուծում կկարողանան անել»,- ասաց նախարարը
«Կարող ենք ֆիքսել, որ մենք պարբերաբար օգտվում ենք թուրքական և ադրբեջանական լոլիկից»,- արձանագրեց Մ.Թանդիլյանը` նկատելով, որ հարցը վերաբերում էր 2016թ.-ին, որի հաշվետվությունը լսվում է:
«Ստացվում է այդպես, ինչպես մամուլն է ասում»,- խոստովանեց Ի.Առաքելյանը: