«Օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել». Կարապետ Գուլոյան
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նորմալ է համարում, որ չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, թե բանակում իր չծառայելը լիովին օրինական է:
«Օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել»,- ասաց Կ.Գուլոյանը:
Թե ո՞ր օրենքով է սահմանված, Կ.Գուլոյանը չպատասխանեց: Փոխարենը նա խորհուրդ տվեց. «Հետաքննություն դրեք, պարզեք»: