Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ էլփոստը հաքերային հարձակման է ենթարկվել

ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային փոստը ենթարկվել է հաքերային հզոր հարձակման: Այս մասին հայտնում է ռուսական finanz.ru լրատվական կայքը՝ մեջ բերելով այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը:

«ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային փոստը հաքերային լայնամասշտաբ հարձակման է ենթարկվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 29-ի առաջին կեսին նախարարության էլեկտրոնային հասցեին նամակներ են ուղարկվել: Այս լայնամասշտաբ հարձակումից հետո Ռուսաստանի ԱԳՆ–ն իր ինտերնետային աղբյուրները պաշտպանելու համար անվտանգության մի շարք լրացուցիչ քայլեր է ձեռնարկել»,- ընդգծել է Զախարովան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31