Գյումրի գետակը՝ պլաստմասսե շշերի աղբավայր
Tsayg.am-ը գրում է. Դժգոհության մեկ այլ ալիք: Պլաստմասսե շշերի հսկայական կույտեր՝ Գյումրի գետակի տարբեր հատվածներում: Ահազանգի հետքերով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը եղել է Առափիի վարչական և Ավտոկայան թաղամասի տարածքներով հոսող Գյումրի գետակի մերձակայքում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Գետակում գոյացած պլաստամասսային աղբակույտն, ըստ պատասխանատուների, բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունք է: Շիրակի մարզպետը նշել է, որ առաջիկա մի քանի օրերին կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ՝ գետակը մաքրելու նպատակով: Ձեռնարկվող միջոցառումները, սակայն, ուղղված չեն լինի միայն տարածքը մաքրելուն, հարկավոր է նաև պահպանել այն: