Բաժիններ՝

«Հակակոռուպցիոն համակարգում ընդդիմադիր խմբակցությունների ներգրավման առաջարկն ընդունվել է». Արփնե Հովհաննիսյան

«Հակակոռուպցիոն համակարգում ընդդիմադիր խմբակցությունների ներգրավման առաջարկն ընդունելի է համարվել, և արդեն իսկ կա ձևակերպումը, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով առաջադրելու են թեկնածու այդ հանձնաժողովում»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեև նախագիծն իրենց պատկերացրածը չէ, բայց քայլ առաջ է դեպի իրենց պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին ստեղծելու ուղղությամբ. ««Ելք» դաշինքը կողմ կքվեարկի նախագծին»։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ երեկ բանակցել են Արփինե Հովհաննիսյանի հետ, եկել են ընդհանուր հայտարարի. «Մենք ավելին էինք ակնկալում, բայց այս պահին հարգում ենք այդ կոնսենսուսը։ Մեր դաշինքը կողմ կքվեարկի նախագծին»։

Նախագիծն ընդունվեց 87 կողմ ձայնով, թեև խորհրդարանում ներկա պատգամավորների թիվը 83-ն էր։ Այս առիթով ԱԺ նախագահ Բաբլոյանը դա բացատրեց նրանով, որ գործուղման մեջ գտնվող ՀՀԿ-ականները համապատասխան գրություններ են թողել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս