Բաժիններ՝

«BMW»-ն բախվել է ՃՈ հենակետի պատին. երիտասարդ ուղևորի վիճակը ծանր է

Հունիսի 8-ին, ժամը 01:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 45 TK 045 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող նախկին ՃՈ հենակետի պատին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս