Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ:
«Հայաստանը եղել է մի շուկա, որտեղ հանդիպել են դրսից մտած դոլարն ու դրսից բերված ապրանքը, գործարքը կայացել է, սպառողական կամ մակրոտնտեսական պահանջարկի հիմնական կոմպոնենտներն, ըստ էության, սպառողական էլեմենտ են ունեցել, իսկ ներդրումային էլեմենտը եղել է պետական աղբյուրներից»։
Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊-ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար: Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ-֊ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի»,- գրել է Աշոտյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցները խորհրդարանի վրա հարձակում են իրականացրել, որի արդյունքում չորս անձ է վիրավորվել և կառույցին նյութական վնաս է պատճառվել:
Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր:
Սպիտակ տունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ճկունությունը:
Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն։
«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Այսօր էլ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 և 120 մմ-ոց ականանետեր:
Երեկ կյանքից հեռացած կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ խնդրում են ծաղիկների և ծաղկեպսակների համար հատկացվող գումարը փոխանցել ՊՆ«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին:
Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի, 5-րդ գումարտակի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և կամավոր հանձնել հակատանկային նռնականետ` արկով, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ազդանշանային սարք, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան պատերազմին մասնակցած և 1994-ին զոհված ամուսնուն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մոտ դատարան տեղափոխելուց առաջ որպես արգելված իր գումար են հայտնաբերել:
«Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է՝ իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին»։
Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։ Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։
Բայց ոչ մեկս դեմ չի լինի չէ՞, եթե Հենրիխ Մխիթարյանն այդպիսի դղյակ ունենա: Ինչո՞ւ: Որովհետև նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնի է, «սպիտակ» է, հարկվում է ըստ օրենքի: Եվ եթե Մոնումենտի դղյակների տերերն ինձ ցույց տան փաստաթղթեր, թե ինչպես է, ասենք, իրենց 100 հազար «սպիտակ» դոլարը դարձել 1 մլն դոլար, իսկ մեկ միլիոնը դարձել 4 (դարձյան «սպիտակ»), ապա այդ մարդկանց նկատմամբ էլ ես ոչ մի կասկած չեմ ունենա:
Ջրաշենում մթերվող այդ ծիրանը հատընտիր է, տեղափոխվում է Մոսկվա, իսկ հայաստանյան շուկայում այդ որակի ծիրանն արժե 1000-1500 դրամ: Ջրաշենի բնակչի խոսքով, գյուղացիները վճռական են տրամադրված. «Մինչև հարցին լուծում չտրվի, ոչ մի մեքենա, վստահ եմ, գյուղից դուրս չի գա»:
Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք:
«2016 թվականի մարտի 31-ին եմ խոսացել հետը, ասաց`պապ ջան, քեզ ձիգ պահե, երկու ամսից հետ կգամ, լավ կլինի: Ես ընձի ձիգ պահի, ինքն էլ չեկավ… Հողի տակ 20 տարեկան դարձավ: Երբ զանգում էր, ասում էր` ես լավ եմ, ամեն ինչ ցենտր է, բողոք չի ունեցել»,- պատմում է Վլադիմիր Մելքոնյանի պապը:
Հինգ աշխարհամասերի 209 քաղաքներում ապրանքների ու ծառայությունների գների համեմատության արդյունքում Mercer խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկը:
Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք:
Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետներից մնացած ծառայողական մեքենաներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից և երթևեկում է բոլորովին նոր Lexus LX570-ով։
Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարևոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։