Բաժիններ՝

Վենեսուելայում խորհրդարանի վրա հարձակում է տեղի ունեցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցները խորհրդարանի վրա հարձակում են իրականացրել, որի արդյունքում չորս անձ է վիրավորվել և կառույցին նյութական վնաս է պատճառվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վենեսուելայի խորհրդարանը դեմ է դուրս եկել նախագահ Մադուրոյի կառավարությանը՝ դժգոհելով երկրում 2017 թվականի հուլիսի 30-ին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումից:

Խորհրդարանի աշխատակիցների նկատմամբ բռնի ուժ է գործադրվել: Մի խումբ մարդիկ փորձել են կոտրել խորհրդարանի շենքի դուռը՝ իրենց ձեռքերում ունենալով փայտեր և քարեր:

Ապրիլից, երբ երկրի գլխավոր դատարանը սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու որոշում ընդունեց, Վենեսուելայում ընթանում են զանգվածային ցույցեր՝ դրանով նպատակ ունենալով կրճատել Ազգային ընդդիմադիր ասամբլեայի իշխանությունը: Դատարանի կողմից ընդունված այդ որոշումը չեղյալ հայտարարվեց, սակայն ընդդիմադիրները սկսեցին զանգվածային ցույցեր իրականացնել՝ պահանջելով դատարանի աշխատակիցների հրաժարականը և վաղաժամ ընտրությունների անցկացում: Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի արդյունքում մահացածների թիվը հասել է 75-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս