Բաժիններ՝

Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղիկի համար նախատեսված գումարները փոխանցել ՊՆ հաշվեհամարին

Երեկ կյանքից հեռացած կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ խնդրում են ծաղիկների և ծաղկեպսակների համար հատկացվող գումարը փոխանցել ՊՆ«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին:

Հայտարարության մեջ նշված է.

«Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը` 103008661003

Ստացողի բանկի անվանումը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»:

Նշենք, որ Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին, ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս