Կինը հանձնել է զոհված ամուսնու զենք-զինամթերքը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի, 5-րդ գումարտակի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և կամավոր հանձնել հակատանկային նռնականետ` արկով, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ազդանշանային սարք, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան պատերազմին մասնակցած և 1994-ին զոհված ամուսնուն: