Սպիտակ տունը ցանակնում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճկունությունը
Սպիտակ տունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ճկունությունը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սպայսերի խոսքերը՝ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:
«Նախագահի աշխատակազմն անհանգստացած է Կոնգրեսի կողմից սանկցիաների ձևակերպման հարցով, և արդյոք այն իր մեջ գործադիր իշխանության լիազորությունների խափանման հնարավորություն չի պարունակում»,-նկատել է նա:
Այս մասին նախկինում հայտարարել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Երկու պաշտոնյաների կողմից արված հայտարարությունների հիմնական իմաստը կայանում է նրանում, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը չի ցանկանում, որ պատժամիջոցները ամրացվեն և օրենքի ուժ ստանան Կոնգրեսի որոշմամբ, քանի որ դրանում գործադիր իշխանության լիազորությունների կրճատում են տեսնում: