Որքա՞ն գումար է հայտնաբերվել Միայնակ գայլի մոտ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մոտ դատարան տեղափոխելուց առաջ որպես արգելված իր գումար են հայտնաբերել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մեր հարցին, թե որքան է եղել հայտնաբերված գումարի չափը, Ղլեչյանը չպատասխանեց: Մյուս հարցին, թե ինչպես է Արայիկ Խանդոյանի մոտ հայտնվել գումար, Ղլեչյանն ասաց, որ դա պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։

Նա նաև ասաց, որ Խանդոյանի վիճակն այս պահին նորմալ է: Դիտարկմանը, որ ըստ պաշտպանի՝ Խանդոյանին սոված են պահել, Ղլեչյանը հերքեց՝ նշելով, որ Խանդոյանին սնունդ տրվել է: Արայիկ Խանդոյանը պատժախցում կմնա ևս երկու օր: Ըստ Ղլեչյանի՝ պատժախցի պայմանները նորմալ են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս