Գործադիրն ԱԺ-ում անպաշտպան է մնալու, բոլորը մեկնում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։ Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։

Կատարողականի քննարկման մեկնարկին նախորդ տարիներին ներկա է եղել նաև վարչապետը, սակայն պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարապետյանը։ Ըստ էության, կատարողականի քննարկմանը գործադիրն «անպաշտպան» կմնա, քանի որ ԱԺ նախագահը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը Կորեայի մայրաքաղաք Սեուլում: Իսկ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը երկուշաբթի մեկնում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստին։ Փաստորեն, գործադիրը կմնա ԱԺ փոխնախագահ Շարմազանովի հույսին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930