ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ:
ՆԱՏՕ-ն պլանավորում է Սեւ ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ բրիգադի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները:
Վրացական բանակում խորհրդային արտադրության «Կալաշնիկով» գնդացիրները մայիսի 30-ից փուլառփուլ կփոխարինվեն նատօյական ստանդարտների գնդացիրներով, մասնավորապես, M-240-ով, որոնք գտնվում են ԱՄՆ-ի բանակի սպառազինության մեջ:
Մալայզիայի Սելանգորի նահանգի ստորին ատյանի դատարանը Գերագույն դատարանի քննությանն է հանձնել ԿԺԴՀ-ի քաղաքացի Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու անձանց գործը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ հատուկ ռեժիմով քննարկման ընթացակարգը նրա համար է արվում, որ հաշվի առնելով հարցրերի հրատապությունը, դրանք ժամ առաջ ընդունվեն։
Մոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհերի թիվը հասել է 14-ի:
Պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ Ջեյսոն Ֆալինսկին Ներկայացուցիչների պալատում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ հանդես է եկել ելույթով:
Դիարբեքիրի 59-ը թաղամասերում հանվել է երկու օր առաջ հայտարարված փողոց դուրս գալու արգելքը:
83 տարեկան հասակում մահացել է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը:
Դադարեցվում են «Ծառուկյան» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Կարագյոզյանի պատգամավորական լիազորությունները։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին:
Տաքշենդի մերձակա լեռներում մայիսի 28-ին պարապլանով թռչելիս զոհվել է Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանության անվտանգության ծառայության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարավարեւելքի իրադրության կարգավորման շուրջ, բայց նաեւ ակնկալում է Կիեւի հետ Վաշինգտոնի երկխոսության ակտիվացում:
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը մերժել է Էկվադորի նոր նախագահ Լենին Մորենոյի հայտարարությունները, որն իրեն մեղադրել է ցանցահենային գործունեության մեջ
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը ընդունել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված մեղադրականը:
Ընդդիմությունը պնդում է, որ մայիսի 29-ին Վենեսուելայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է գրեթե 250 մարդ:
Թուրքիայի իշխանությունների հետ մոտ հարաբերություններով ու սադրիչ լուրերով, հակահայկական հոդվածներով հայտնի թուրքական Yeni Akit պարբերականի գլխավոր խմբագիր Քադիր Դեմիրելը սպանվել է:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1ին կժամանի Ստամբուլ:
Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում չափազանց դժվարին զրուցակից լինել Brexit-ի շուրջ բանակցություններում:
ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով: Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից:
Մայիսի 29-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է:
Մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում մոլեգնած սաստիկ փոթորիկը 13 մարդու կյանք է խլել, վերջին տվյալներով՝ տուժել է գրեթե 170 մարդ:
Ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։
Մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ավանդաբար մայիս ամսին չամուսնացող հայերն այդ բացը կլրացնեն հունիսին։ Ամռան առաջին ամսին հարսանիքների մեջ կանցկացնի քաղաքական էլիտան։