Այսօր Էրեբունիում կազմակերպված ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով երեկ «Ուրվագիծ» հաղորդման ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է, թե նույն հարցերը տալով լրագրողը խախտել է էթիկայի կանոններն ու «ոչ պրոֆեսիոնալիզմ» է դրսևորել:
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը:
Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան:
Ս. Մինասյանի խոսքով՝ ավագանու ընտրություններում «Ելքը» կփորձի տեսանելի լինել, ինչպես ԱԺ ընտրություններում. «Խորհրդարանական ընտրություններում մենք տեսանք, որ «Ելքը» հատկապես տպավորիչ հաջողությունների հասավ հենց մայրաքաղաքում, կարծում եմ, որ այս անգամ էլ նա կփորձի տեսանելի լինել՝ հաշվի առնելով նաև էլեկտորատը՝ մայրաքաղաքի ուսանողությունը, Երևանի փոքր կենտրոնի էլեկտորատը»:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար:
«Այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Ցույց չի տվել, որ որևէ բան կա։ Փոքր եղբորս հետ խոսելիս էր հասկացրել, ասել, որ չի ուզում՝ ես իմանամ։ Մտածում էր, ասում էր՝ այնպես արեք՝ թող մաման լուրերը չլսի։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս»։
Երկրաշարժը զգացվել է Ձորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր:
Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հաջողվել է բռնել միացված հեռախոսի շնորհիվ:
28 պետությունների նախագահներ ու վարչապետներ արդեն հավաստել են մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարույթան շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովին, որն անցկացվելու է Պեկինում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, բանակցություններ է վարում Թբիլիսիում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմած զեկույցը:
Նա սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ, ինչից հետո 5 ֆունտ ստերլինգ տվել անօթևանին:
Ապրիլի 17-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Զավեն Չ.-ին։
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թուրքիայում գումարված Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել երկրում հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որը գտնվում է Ճապոնիայում, խոսելով ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել է, որ խաղաղությունն ուժով է ձեռք բերվում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ջրվեժի ՕԿՋ-ի մոտ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, այսօր` ապրիլի 18-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Տիգրան Վ.-ին։
Մոտ 1000 հյուր է եղել «Սաֆիսա» ռեստորանում, ներկա է եղել ռուսական քաղաքական ու շոուբիզնեսի էլիտան՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ժիրինովսկու, Ֆիլիպ Կիրկորովի, Դիմա Դիբրովի, Գրիգորի Լեպսի, Նիկոլայ Բասկովի և այլոց մասնակցությամբ։ Հայաստանից ևս մեծ թվով հյուրեր են եղել՝ Արա Աբրահամյանի խնամի Արթուր Բաղդասարյանը մի քանի օր առաջ է մեկնած եղել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
1915-23թթ․ ցեղասպանության հարցը Ժողովի աշխատանքային օրակարգի մեջ ներառելու նախաձեռնողը տեղի «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական Հաասարակական Կազմակերպությունների Խորհուրդ» կազմակերպությունն է։ Նախաձեռնող կազմակերպության ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանը պնդում է, որ արտահերթ նիստի անցկացման նախաձեռնության ներքո ստորագրող պատգամավորների վրա ճնշում է գործադրվել։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել է այսօր դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը կասակածելի է։