«Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց»:
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։
Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին քայլերթին: Ռոուզին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած երթին:
«Ձախողված դիվերսիոն գործողությունների շարքից հետո Ադրբեջանը տևական ժամանակ է գործի է դրել դիպուկահարներին: Ամեն գնով փորձում են առաջնագծում պահել լարվածությունը, եթե նույնիսկ դրա գինը մեծաթիվ զոհերն ու վիրավորներն են»:
Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ ֆերմեր Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը: Հպարտությամբ ասում է, որ ինքը կապված է, ավելին, կպած է մայր հողին, առանց որի չի պատկերացնում կյանքը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ին երկօրյա պաշտոնական այցով եղել է Իրանում, որտեղ բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի եւ Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Շահույթի մեծությամբ և շահութաբերությամբ առաջատարը Ինեկոբանկն է՝ ավելի քան 1.7 մլրդ դրամ շահույթ և 3.81% ROE
Եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի ղեկին ոչ մի գավաթ չնվաճի, ապա կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Բացի գերմանացի մասնագետից «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը քննարկում է նաև «Չելսի»-ի մարզիչ Անտոնիո Կոնտեի և «Տոտենհեմ»-ի մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի թեկնածությունները:
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Թվարկելով մի շարք ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու և այլ դեպքեր, Տ. Եգորյանը հայտարարեց, որ այդ փաստերի կապակցությամբ էական է իրավապահ մարմինների արձագանքը` գործողություններն ու անգործությունը, իսկ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե անկախ նրանից, թե կաշառք բաժանողները ո՞ր ուժի օգտին կանեն, նրանք պետք է համարվեն ուղղակի բարերարներ, որ օգնում են ժողովրդին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարենորոգման շրջանակներում կառաջարկի ընկերությունների շահութահարկը ներկայիս 35 տոկոսից իջեցնել մինչեւ 15 տոկոս:
2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:
«Չի կարելի այստեղ մարդկանց հանցագործներ անվանել»,- միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ես ասում եմ ճշմարտությունը»,- հակադարձեց Զուրաբյանը:
Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
Ապրիլի 25-ին, ժամը 09:26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի N զորամասի զինանոցի տանիքում:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում որեւէ քայլ չի ձեռնարկելու ՝ չխորհրդակցելով համաքաղաքացիների հետ։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի մահվան առնչությամբ քննչական կոմիտեն տեղեկատվություն է տարածել:
Այսօր Սահմանադրական դատարանում սկսվեց «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. ապրիլի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը: Նախքան գործի քննությանն անցնելը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ արգելվում է դատարանում քաղաքական որևէ ելույթ:
ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար:
«Եթե պետք է ինչ-որ տեղաշարժ լինի, եւ բոլոր կողմերն ընդունեն, որ դա կարող է լինել համանախագահների շնորհիվ, այդ դեպքում նրանք պետք է ինչ-որ բան անեն: Այժմ ես ավելին չեմ տեսնում: Չեմ տեսնում մեծ մասնակցություն ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ֆրանսիայի կողմից, այսինքն՝ ոչ մեկի կողմից դա չի նկատվում: Հուսով եմ՝ Ֆրանսիան պարզապես կգա այն եզրակացության, որ իր դերը այդ համատեքստում անպայման պետք է ավելի ակտիվ դրսեւորվի, եւ պարտադիր չէ՝ դա լինի հայկական կողմին շատ կառչած մոտեցմամբ»:
Վենեսուելայում երեք մարդ է գնդակահարվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի շարունակվող ակցիաների ընթացքում, եւս չորս հոգի լուրջ վերքեր է ստացել:
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում:
ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի գիտահետազոտական կենտրոնի նկատմամբ ի պատասխան այն բանի, ինչը Վաշինգտոնը ապրիլի սկզբին սիրիական ռեժիմի քիմիական գրոհ է անվանում Իդլիբի խաղաղ բնակչության դեմ, տեղեկացնում է BBC-ին:
«Ես միշտ էլ համարել եմ, որ հանրապետության նախագահը բոլոր ֆրանսիացիների նախագահն է»,- ասել է լե Պենը: «Այժմ հարկավոր է խոսքից գործի անցնել»,- հավելել է նա:
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 20763.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 2374.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 5983.82 կետ:
Մեր տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին, չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին:
Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ տեղադրված գումարը:
Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: