Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 49.47 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 51.86 դոլար:
Կիեւը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նվազեցնում կամ դադարեցնում է զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը:
Զուրաբյանը բարձրացրեց մատն ու հորդորեց չմիջամտել։ «Առանց մատի, առանց մատի»,- դժգոհեց Մուկուչյանը։ «Խնդրում եմ ինձ նկատողություններ չանել, թե ես ինչպես պետք է խոսեմ և ներկայացնեմ»,- վրդովվեց Զուրաբյանը։ Միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու կողմերին կոչ արեց ընդհատել և չպիտակավորել միմյանց։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պ.-ի կողմից հասցեագրված դիմումի և հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը:
Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հայ համայնքի պաշտոնական օղակները կանգնելու են Մակրոնի կողքին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հայ անհատները չունեն ազատություն և այլ կարծիք ունենալու իրավունք։
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները:
Վերջին շրջանում Մշակույթի նախարարության մի քանի նախաձեռնություններ հանրային բուռն քննարկման առիթ են դարձել։ Խոսքը, մասնավորապես, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի շենքում ռեստորան և շոգեբաղնիք բացելու վերաբերյալ՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունների մասին է։ Ի՞նչ է, ի վերջո, ցանկանում Մշակույթի նախարարը, և որքանո՞վ են նման նախաձեռնությունները կարևոր հենց այսօր։ Այս և մշակույթի ոլորտի այլ հարցերի վերաբերյալ այսօր կզրուցենք Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եգիպտոս է ուղեւորվում որպես խաղաղության դեսպանորդ: Այդ մասին ասված է քահանայապետի՝ եգիպտացիներին հղված ուղերձում, որն ապրիլի 25-ին տարածվել է Կահիրեում:
«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%:
Բրիտանական բարձրագույն կրթությունն աշխարհի առաջատարն է, բայց Brexit-ն սպառնում է մեր միջազգային մրցունակությանը եւ մեր համալսարանների հաջողությանը երկարաժամկետ հեռանկարում:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: Զինծառայողը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից է:
Թուրքիայի Շըրնաք և Կարս գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից կազմակերպված պայթյունների հետևանքով թուրք զինվորներ են մահացել:
«Մենք գալու ենք նոր ուժ, նոր թափ, նոր բովանդակություն հաղորդելու փոփոխությունների գործընթացին»,- ասաց Փաշինյանը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր դիրեկտիվ է ընդունել Եվրոպայում հրազենի շրջանառության վերահսկողության ուժեղացման վերաբերյալ:
Իտալիան հանդիսավոր կերպով նշում է իր ազգային տոնը՝ նացիզմից ու ֆաշիզմից ազատագրման 72-րդ տարեդարձը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից` Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:
Հունաստանի դատարանն արդեն երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներից երեքին:
Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բարսելոնի նահանգի մի քանի բնակավայրերում, ձերբակալվել է ինը մարդ:
Զինված ուժերի սպաների, ենթասպաների և պայմանագրային հիմուքներով ծառայության մեջ գտնվող շարքային կազմից ովքեր կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ՝ 100.000 ՀՀ դրամի չափով.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին:
Եվրակազմակերպության պատվիրակությունը կշարունակի աշխատանքն Ուկրաինայի տարածքում՝ չնայած կազմակերպության Հատուկ մոնթորինգային խմբի աշխատակիցների ավտոմոբիլի պայթելու հետ կապված միջադեպին:
Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։
«Ես՝ որպես Երևանում մեծացած տղա, շատ ծանր եմ տանում այդ հին շենքերի քանդելը: Տարին մի շենք են քանդում՝ ասելով՝ սարայ է, մյուսը սարքում են «Երևան Սիթի», և այլն: Մենք հստակ գործողություններ ենք անելու այդ ուղղությամբ: Մենք պետք է վերացնենք այդ այլանդակությունները, ասեմ ավելին, քանդենք, պետք է ուղղենք այն սխալները, որոնք արվել են, փոխհատուցենք մարդուն ու մաքրենք: Եթե պետք եղավ, պետք է քանդենք ու վերականգնենք Երևան քաղաքի արտաքին տեսքը»: