
Մանրակրկիտ քննություն՝ ռուս զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Tsayg.am-ը գրում է. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի մահվան առնչությամբ քննչական կոմիտեն տեղեկատվություն է տարածել: Ըստ որի` կասկածյալը ձերբակալված է, նախնական քննությամբ պարզվել է, որ ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական եւ դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն։ 2017թ. մարտի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է: Քրեական գործն այժմ գտնվում է Քննչական կոմիտեի կենտրոնական ստորաբաժանման վարույթում: Կատարվում է մանրակրկիտ քննություն: