Բաժիններ՝

Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-­ի

Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-­ի: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«Այսօր կարելի է արձանագրել 14 մարդկանց մահը»,­-ասել է նա լրագրողներին, հավելելով, որ նրանցից 11­-ը մահացել են պատահարի վայրում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցի ընդունարանում:

Նախարարի խոսքով՝ ներկայում 49 մարդ գտնվում է ստացիոնարում: «13-­ին բաց են թողել: Բոլոր հիվանդներին ամեն օր զննում են լավագույն մասնագետները, բոլորն ապահովված են դեղորայքով եւ արյամբ»,­-հայտնել է Սկվորցովան:

Լուսանկարը` ТАСС

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս