Բաժիններ՝

Լենինգրադի նահանգապետը պետերբուրգցիներին աջակցելու նպատակով մետրոյով է աշխատանքի գնացել

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել: Այս մասին հաղորդում է 47 news-­ը:

Նահանգապետն այս կերպ որոշել է աջակցել պետերբուրգցիներին, ովքեր վախենում են մետրոյով երթևեկել: Առավոտյան ժամը 8-­ին նա մետրոյի «Չկալովսկայա» կայարանից գնացել է մինչեւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան, որտեղ ծաղիկներ
է դրել հանպատրաստից հուշարձանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետերբուրգի մետրոն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը:

Նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս