Բաժիններ՝

Կենդանաբանական այգու տարածքի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով, այգու գործարկվող տարածքի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:

Այն կշարունակի գործել սովորական աշխատանքային ժամանակացույցով`

առավոտյան 10-­ից մինչև 20:00­-ն (բացառությամբ երկուշաբթի օրերի): Տոմսերի վաճառքը՝ մինչև 19:00-­ն: Երեւանի կենդանաբանական այգում իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2­-րդ փուլի շրջանակում:

Դեռևս 2014 ­ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս