Բաժիններ՝

ՌԴ­-ն ու Ադրբեջանը կշարունակեն զարգացնել ռազմավարական գործընկերությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին շնորհավորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25­-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական հեռագրի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետեւ էլ ակտիվորեն կզարգացնենք ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ: Դա համապատասխանում է մեր պետությունների
քաղաքացիների արմատական շահերին, նպաստում Հարավային Կովկասում ու նրա սահմաններից դուրս խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս