Բաժիններ՝

Դատախազությունը Հարավային Կորեայի նախկին նախագահի նոր հարցաքննություն է անցկացրել

Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո: Այդ մասին հայտնել է հսկիչ գերատեսչությունը:

«Քննիչներն այցելել են Սեուլի հարավում գտնվող ժամանակավոր մեկուսարան, որտեղ գտնվում է Պակ Կըն Հեն»,­-ասված է հակիրճ մամուլի տեղեկագրում:

Ռյոնհապ գործակալության տվյալներով՝ սպասվում է, որ 13 հոդվածներով պաշտոնական մեղադրանքները Պակ Կըն Հեին կառաջադրվեն ապրիլի կեսին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս