Բաժիններ՝

Թուրքիայի ՌԾՈւ­-ի հրամանատարը Նովոռոսիյսկում այցելել է «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Վեյսելե Քոսելեն Նովոռոսիյսկում այցելել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ: Այդ մասին  լրագրողներին հայտնել է նավատորմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրուխաչովը:

«Սեւծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Ալեքսանդր Վիտկոյի ուղեկցությամբ թուրք ծովակալը դիտել է նավը, ծանոթացել նրա տեխնիկական բնութագրերին ու սպառազինությանը»,-պատմել է Տրուխաչովը, հավելելով, որ Քոսելեն շնորհակալություն է հայտնել անձնակազմին ջերմ ընդունելության համար:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Թուրքիայի ռազմածովային ուժերի մարտանավերի ջոկատը ոչ պաշտոնական այցով ժամանել է Նովոռոսիյսկ: Դրանց թվում են «Բարբարոս» ֆրեգատը եւ «Բյուկադա» կորվետը:

«Նավերը ռուսական նավահանգիստ են մտել Թուրքիայի ՌԾՈւ­-ի «Ծովային աստղ» ամենամյա ռազմածովային վարժանքներին մասնակցելուց հետո: Թուրքիայի ՌԾՈւ­-ի նավերի ջոկատին Նովոսիբիրսկում դիմավորել է Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի 1-­ին կարգի կապիտան Օլեգ Շաստովը: Պլանավորվում է, որը «Բարբարոս» ֆրեգատի եւ «Բյուկադա» կորվետի այցը կտեւի մինչեւ ապրիլի 5-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս