Բաժիններ՝

ԿԸՀ-ն հրապարակել է ստորագրված ընտրացուցակները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ընտրական ցուցակները:

Ստորագրված ընտրական ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում ներբեռնելու հնարավորությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հանրապետության 38 տարածքային ընտրական հանձնաժողովների բոլոր տեղամասերում քվեարկության մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները:

Ընտրողների ցուցակները սկանավորվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս