Բաժիններ՝

Ղրղզստանի հատուկ ծառայությունները հրապարակել են Պետերբուրգում ահաբեկչությունը կատարողի անունը

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը:

«Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է՝ ծնված 1995 թվականին»,­-նշել են կոմիտեում։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ռախաթ Սուլայմանովը, Ղրղզստանի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:

Մինչդեռ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանությունը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն դիմել Բիշքեկին Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությանը ղրղզստանցու հնարավոր հանցակցության կապակցությամբ:

Իր հերթին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն խոստացել է առաջիկա ժամերին ԶԼՄ-­ներին տեղեկատվություն տրամադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձանց վերաբերյալ, ինչի մասին հայտարարել է կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս