Բաժիններ՝

Հայտնի է Մերձմոսկվայում սպանված հայերի ինքնությունը. մանրամասներ

Հայտնի է երկու տղամարդկանց ինքնությունը, ում մահացած վիճակում հայտնաբերել էին Մերձմոսկվայում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում։ Ինչպես հայտնում է mk.ru-ն, սպանվածներից Խորեն Մարգարյանը Հայաստանի քաղաքացի է, մյուսը՝ Միքայել Լալայանը, ծնունդով Աբխազիայից է։

Իրավապահների վարկածի համաձայն՝ մինչև մահը տղամարդիկ բռնության են ենթարկվել։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակայքում ապրող բնակիչներից մեկը։ Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ գտնվել է իր տան մոտակայքում, և Ոստիկանություն է զանգահարել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են մահացածների մարմինները։

Փորձագետները եզրահանգել են, որ մահվանից առաջ տղամարդիկ բռնության են ենթարկվել, քանի որ մարմինների և դեմքերի վրա կապտուկներ և քերծվածքներ են հայտնաբերվել։ Քննիչները քննարկում են վարկածը, որ կատարվածը պատվիրված սպանություն է, քանի որ առաջին կրակոցը եղել է մարմնի հատվածում, ապա ստուգողական կրակոց է հնչել գլխին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանություն և զենքի ապօրինի շրջանառություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս