ՀՀԿ-ից ո՞վ կլինի ԱԺ-ում. Սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն ապագա Ազգային ժողովում ներկայացված կլինի 55 պատգամավորով։ Նոր Ընտրական օրենսգրքով, ռեյտինգային ընտրակարգի պատճառով դժվար է դեռևս կողմնորոշվել, թե ՀՀԿ ցուցակից ովքե՞ր են անցնելու խորհրդարան։

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ այդ մասին որոշում դեռևս չկա։

«Գործադիր մարմնի նիստում ՀՀԿ նախագահը կորոշի, կհայտարարենք։ Դեռ շուտ է այդ մասին խոսելը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա առաջիկա հինգշաբթի օրը։

Հարցին՝ ինքնաբացարկի դիմումներ կամ հայտարարություններ եղե՞լ են, Ռ. Թադևոսյանը պատասխանեց. «Այս պահին՝ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930