Մինսկը հայտնել է Մոսկվայի կողմից 750-800 մլն դոլարի բելառուսական պարտքի վերաֆինանսավորման մասին

Ռուսաստանը եւ Բելառուսը հասել են հանրապետության 750 – 800 միլիոն դոլարի չափով ընթացիկ պարտքի հանձնառության վերաֆինանսավորման որոշման, ինչի մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին։

«Մեք խոսում ենք այն պարտքի վերաֆինանսավորման մասին, որն ընթացիկ տարում մեզ մոտ ենթակա է մարման մեր միջպետական վարկերի շրջանակներում: Դա շուրջ 750 – 800 միլիոն դոլար է՝ հիմնական պարտքը եւ այս տարի մարման տոկոսների գումարը»,­-ճշտել է Բելառուսի առաջին փոխվարչապետը:

Մատյուշեւսկու խոսքով՝ ապրիլի 3­-ին Սանկտ Պետերբուրգում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը «խոսքը վերաբերել է այն պարտքերի վերաֆինանսավորմանը, որոնք մեզ մոտ ձեւավորվել են մեր երկկողմ օրակարգի շրջանակներում»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930