«Սաս գրուպ»-ի Արտակ Սարգսյանը ընտրություններին 5 մլն դոլար է ծախսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրվել ընտրական գործընթացի համար:

Այս գումարը ծախսվել է և՛ ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար, և՛ որպես ընտրակաշառքը: Նկատենք, որ չնայած այս ամենին, նա 12 հազար 27 ձայն է ստացել՝ զիջելով Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, որը հավաքել է 18 հազար 532 քվե»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս