««Շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների տարածք»». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների տարածք:
Համապատասխան հաղորդագրությունը պետության ղեկավարը մարտի 26-ին հրապարակել է Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական Էջում:
«Գեներալ (ազգային անվտանգության նախարար Ջոն) Քելին հաջողությամբ է լուծում սահմանային հարցերը: (Ժամանողների) թիվը նվազում է: Շատերն արդեն նույնիսկ դադարել են նման փորձեր անել»,-գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ նկատի
ունենալով ազգային անվտանգության նախարարության կողմից միգրացիայի վերաբերյալ կատարողական հրամանագրի դրույթների իրագործումը:
Փաստաթուղթը ենթադրում է քաղաքականության խստացում անօրինական կերպով ԱՄ-ում գտնվող միգրանտների նկատմամբ, բացի դրանից, հրամանագրին համապատասխան՝ էապես բարդացվում են սահմանային վերահսկողության ընթացակարգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
General Kelly is doing a great job at the border. Numbers are way down. Many are not even trying to come in anymore.
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 27, 2017