Բաժիններ՝

ԱՄՆ-­ը դատապարտել է Ռուսաստանում հանրահավաքների հարյուրավոր մարդկանց ձերբակալումները

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26­-ին հանրահավաքի էին դուրս եկել կոռուպցիայի դեմ: ԱՄՆ­-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատահածը որակել է ժողովրդավարական արժեքների վիրավորում, տեղեկացնում է BBC­-ին:

«Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում ահապաղ ազատ արձակել բոլոր այն մարդկանց, որոնք դուրս էին եկել խաղաղ հանրահավաքի»,­-մեջբերում է անում Reuters­-ը Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքից:

Նա նշել է, որ ԱՄՆ-­ում տագնապով են ընդունել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման մասին լուրերը նրա՝ ցույցի ժամանելուց հետո, ինչպես նաեւ խուզարկությունները կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունում, որը նա գլխավորում է:
Մարտի 26­-ին Ռուսաստաանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ ակցիաներ, որոնք կազմակերպվել են Ալեքսեյ Նավալնիի կոչով: Բողոքի համար առիթ է ծառայել Նավալնիի հիմնադրամի հետաքննությունն այն անշարժ գույքի եւ ունեցվածքի շուրջ, որոնք իբր կապված են Մեդվեդեւի հետ:

ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել է 8 հազար: Իսկ ընդդիմությունը
հայտարարել է 25-30 հազար մասնակիցների մասին: Ակտիվիստների եւ իրավապաշտպանների տվյալներով՝ Մոսկվայում ձերբակալել են ավելի քանն 900 բողոքավորների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս