
Անկարան կմնա Լոնդոնի անփոխարինելի գործընկերը. Ջոնսոն

Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության հանգուցային գործընկերներից մեկը: Այս կարծիքը հայտնել Է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը մարտի 26-ին Hurriyet Daily News թերթում հրապարակված հարցազրուցում:
«Թուրքիան կմնա Մեծ Բրիտանիայի անփոխարինելի գործընկերը: Դուք առավել լուրջ փորձություններից մեկի առաջնագծում ենք, որոնք վիճակված են մեզ»,-նշել է Ջոնսոնը:
Նա նաեւ խոսել է Եվրոպայի մի քանի պետությունների հետ Անկարայի հարաբերություններում լարվածության աճի մասին:
«Ես հուսով եմ, որ բոլոր կողմերը արագորեն կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Բոլորն էլ շահագրգռված են Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ամուր
գործընկերային հարաբերությունների գոյությամբ»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: