«Մենք կարծում ենք, որ սա թուլացնում է կազմակերպությունը, հատկապես, երբ կազմակերպության անդամ երկրները շատ չեն: Դրա համար, ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք դեռ աշխատելու տեղ ունենք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Ոստիկանապետին Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջակություններ:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայում ծավալված գործունեության շուրջ աղմուկը շարունակում է մեծանալ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ից մինչև 29-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
ԱՄՆ-ի դոլարը մարտի 30-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
13 մարդ է զոհվել ավտոբուսի եւ ոչ մեծ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով, եւս երկուսը տուժել են:
Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիս) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը հիթային է դարձել Թուրքիայում:
«Ես շատ եմ կարևորում այս ոլորտը մեր կառավարման համակարգում` հաշվի առնելով գոյություն ունեցող սպառնալիքները և մարտահրավերները: Այս ոլորտում աշխատանքի մեծ դաշտ եմ տեսնում և հույս ունեմ, որ ժամանակ կունենամ բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում, ինչը, իմ կարծիքով, ժամանակի մարտահրավեր է»,- նշել է Սարգսյանը:
«Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և, հատկապես, երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր, և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»,- ասել է Ղազարյանը:
«Մեր հիմնական նպատակներն են անվտանգությունն ու առաջընթացը: Մենք ներկայացրել ենք ծրագիր, որը միտված է տնտեսության դինամիկ զարգացմանը: Պլանավորվում է իրականացրել լուրջ ներդրումներ տարբեր ոլորտներում: Նույնիսկ տարածքային ինքնակառավարման մակարդակում ֆիքսվել են այն կետերը, որտեղ կարելի է նման ծրագրեր ներդնել»:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց չգազաֆիկացված տարածքների ջեռուցման վերաբերյալ: Ըստ նրա` բազմիցս նշվել է, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-96% է, ինչն աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրսներ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությանը: Նա նշեց, որ բազմաթիվ տեղերում սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են կառավարիչների ոչ պատշաճ գործունեությունից, սնանկության գործընթացի չափազանց երկար տևելուց, աշխատավարձերի ուշացումից և այլ խնդիրներից:
Կրթության և դաստիարակության հիմքերը պետք է լիարժեք դրվեն. Կարեն Կարապետյան։
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին։
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան:
Հավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել է իր վճռի գործողությունը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի բնակիչների գրեթե երկու երրորդը համոզված է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորություններ են տարածում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտարարել է, որ ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի։
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում դադարեցնել հյուրանոցների ամրագրման հայտնի Booking.com կայքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիմել երկրի առաջին տիկնոջը՝ Մելանյա Թրամփին եւ խորհուրդ ստանալ իր ժողովրդականության վարկանիշը բարձրացնելու միջոցների շուրջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Մ.-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տանը կաշխատի որպես պետական ծառայող՝ աշխատավարձ չստանալով դրա համար:
Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում:
Մեզ «Մայդան» պետք չի, մենք չենք գնա դրան, պետք է ժողովրդավարություն լինի, հասարակությունը պետք է դա անի։ Եթե ժողովուրդը մերժում է իշխանությունը, հո չե՞նք դիմադրելու, ասում ենք, ու ունենք ՀՀԿ-ին փոխարինելու ծրագիր»,- երեկ անդրադառնալով «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի հասցեին հնչող կարծիքներին, թե հետընտրական շրջանում վերջինս պատրաստվում է «Մայդան» կազմակերպել, ասաց դաշինքի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Երեկ երեկոյան Հայաստան են ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։
Վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուի համար տարբեր անուններ են շրջանառվում՝ Իշխան Զաքարյան, Ռոբերտ Քոչարյան և Հովիկ Աբրահամյան։