Բաժիններ՝

Փոթորիկ Վրաստանում. չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր

Քամու պոռթկումները, որոնք վերաճում են փոթորկի, արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Վրաստանում: Հանրապետության օդերեւութաբանների տեղեկատվության համաձայն, երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շրջանում քամու պոռթկումները հասել են վայրկյանում 32 մետրի, ինչը որակավորվում է որպես փոթորիկ:

Դրա պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր: Թբիլիսիում եւ Ռուսթավում քամին մի քանի տասնյակ տների տանիքներ է պոկել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ:

ՆԳ նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ միայն Թբիլիսիում անցած օրվա ընթացքում Փրկարար ծառայությունում գրանցվել է բնակիչների շուրջ 500 կանչ, հիմնականում տանիքների վնասվելու պատճառով:

ՆԳՆ­-ում նշում են, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: Օդեւեւութաբանները քամու թուլացում են խոստանում միայն մարտի 21­-ի երեկոյան, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031