Բաժիններ՝

Թուրքիայի արդարադատության նախարարը Ֆեթուլլահ Գյուլենի հարցով խոսելու է ԱՄՆ գործընկերոջ հետ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այս գիշեր հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ արդարադատության նախարարի հետ: Այս մասի հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցի ժամանակ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հարցը, ով 1998 թվականից որպես քաղաքական վտարանդի բնակվում է ԱՄՆ­-ի Փենսիլվանիա նահանգում:

«Այսօր երեկոյան ես հեռախոսազրույց կունենամ իմ ԱՄՆ գործընկերոջ հետ, և մենք կրկին կքննարկենք գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը»,-ասել է Բոզդաղը:

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ­-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:

2014­-ի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանությունները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու մեղադրանքով:

Թուրքական իշխանությունները Գյուլենի գործունեության վերաբերյալ բազմաթիվ թղթածրարներ են ուղարկել ԱՄՆ իշխանություններին և ամեն պատեհ առիթ օգտագործում են նրան ետ վերադարձնելու և թուրքական արդարադատության առաջ կանգնեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս