«Վա՜յ, մամա ջան, արա դուք ինչ տիպ եք…». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Արագածոտնի մարզում մի խումբ գյուղացիների հետ մտերմիկ զրույց է ունեցել։ Մասնավորապես, լսելով նրանց խնդիրները, բարձրացրած հարցերը, ասել է. «Վա՜յ, մամա ջան, արա դուք ինչ տիպ եք…»։

Ապա շարունակել է. «Մեր ծրագիրը չե՞ք կարդացել։ Տելեվիզոր նայո՞ւմ եք»։

Գյուղացիները պատասխանեցին, որ այո՛, նայում են, իրենց էլ շատ են տեսել հեռուստացույցով, ինչին ի պատասխան վարչապետն ասաց.

«Ես 5 տարվա ծրագրի մասին 3 ամիս է՝ զռում եմ։ Նենց չի, որ ինձ տեսած լինեք՝ այդ ծրագիրը լսած չլինեք։ Լսել եք, չէ՞։ Բա որ առավոտ զարթնում, կոֆե եք խմում, թրաշվում եք կամ չեք թրաշվում, մտքներովդ չի անցել չէ՞՝ մի հատ գնանք՝ ծրագիրը նայենք, այս մարդն այսքան զռում է»։

Գյուղացի կանանցից մեկն էլ նկատեց. «Այ բալամ, էս խեղճին «գռուզիտ» եք արել»։ Իսկ վարչապետն այսպես արձագանքեց. «Ինձ «գռուզիտ» անելը դժվար է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031