Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպ տանող հարավային մայրուղու նկատմամբ. AlMasdar
Սիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել ՍալամիաԻթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում է Հալեպ: Այդ մասին հայտնել է AlMasdar արաբական հրատարակությունը:
Նրա տեղեկատվության համաձայն, զինվորականները կարողացել են ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության գիծը եւ զինյալներից ազատագրել ավտոմայրուղու մերձակա շրջանները:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկիչների գրոհները հետ են մղել Դամասկոսի Ջուբար արեւելյան շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: