Բաժիններ՝

Ուժի մեջ են մտել Սիրիայի նկատմամբ սահմանված ԵՄ-­ի նոր պատժամիջոցները

Եվրամիությունը գործի է դրել Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք սահմանվել են կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման կապակցությամբ: ԵՄ-ի խորհրդի համապատասխան որոշումը
հրապարակել է Եվրամիության պաշտոնական հանդեսը։

Սիրիայի քաղաքացիների սեւ ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք եւ օգտվել նրա բանկային համակարգից, ավելացրել են սիրիական զինված ուժերի երկու գեներալ­մայորների եւ երկու բրիգադային գեներալների:

ԵՄ­-ի խորհուրդն ընդգծել է, որ այս պահից սկսած Սիրիայի վերաբերյալ ԵՄ­-ի սեւ ցուցակում ներառված է 239 մարդ:

«ԵՄ-­ն, ՄԱԿ-­ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-­ասված է փաստաթղթում:

Սիրիայի նկատմամբ ԵՄ­-ի պատժամիջոցներն պատժամիջոցների ամենածավալուն փաթեթներից մեկն է, որը երբեւիցե սահմանվել է Եվրամիության կողմից: Դրանք փուլ առ փուլ ընդլայնվել են 2012 թվականից, այսօրվա դրությամբ ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի եւ նավթամթերքի մատակարարումների արգելք, ներդրումների սահմանափակում, ԵՄ-­ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետ­հաղորդակցությունների արգելափակման միջոցների եւ սարքավորումների առեւտրի արգելք:

Բացի այդ, ԵՄ­-ի սեւ ցուցակում ներառված են Սիրիայի 239 ֆիզիկական եւ 67 իրավաբանական անձինք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս