Բաժիններ՝

10 հետաքրքիր փաստ՝ email մարքեթինգի մասին

Էլեկտրոնային փոստը հեշտացրել է հաղորդակցությունը։ Այն անվճար է և տեղ է հասնում անմիջապես։ Այդ իսկ պատճառով, email-ը հարմար հարթակ է նաև մարքեթինգի տեսանկյունից։

Սակայն մյուս կողմից, email հաղորդագրությունների քանակն այնքան է մեծացել, որ հասցեատերերը անգամ չեն բացում ստացած նամակների մեծ մասը, եթե ուղարկողն իրենց անծանոթ է կամ եթե կարծում են, որ նամակը գովազդային բնույթ ունի։

Rusability.ru-ն հավաքել է հետաքրքիր փաստեր email մարքեթինգի մասին՝ ըստ տարբեր հեղինակավոր մարքեթինգային կենտրոնների հետազոտությունների։ Կարծում ենք, դրանք հետաքրքիր կլինեն ոչ միայն մարքեթոլոգներին, այլ էլեկտրոնային փոստից օգտվող բոլոր մարդկանց։

1. Gmail-ն ունի ավելի քան 1 միլիարդ օգտագործող։ 2020 թվականին այդ թիվը կհասնի 3 միլիարդի (Statista):

2. Ամենից շատ email հաղորդագրություններ ուղարկվում են երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին։ Այնպես որ, եթե ուղարկեք երկուշաբթի կամ ուրբաթ, հավանականությունն ավելի մեծ է, որ ձեր նամակը կկարդան (CoSchedule)։

3. Նամակը բացելու ամենաբարձր ցուցանիշը (24%) ունեն ժամը 18։00-ից 23։00-ն ուղարկված հաղորդագրությունները (Campaign Monitor)։

4. Անհատականացված թեմաներով էլեկտրոնային նամակները բացելու հավանականությունը 26%-ով ավելի մեծ է մյուսներից (Experian)։

5. Ընկերությունների աշխատակիցները օրական ուղարկում և ստանում են միջինը 121 email հաղորդագրություն (The Radicati group):

6. Էլեկտրոնային նամակների 2%-ը պարունակում են Էմոձիներ։ Այդ նշանների օգտագործումը կարող է մեծացնել կոնվերսիան, այսինքն` այն մարդկանց թիվը, ովքեր նամակը ստանալուց հետո որևէ գործողություն կկատարեն (Salesforce)։

7. Գրագրության էթիկետը կարևոր գործոն է ռեսպոդենտների 80%-ի համար. դրա հիման վրա նրանք որոշում են կայացնում՝ շարունակե՞լ շփումը անծանոթի հետ, թե՞ ոչ (Marketing Land)։

8. 45 տարեկանից բարձր մարդիկ ավելի ակտիվ են արձագանքում նամակում տեղ գտած հումորին, քան երիտասարդները (Marketing Land)։

9. Ռեսպոնդենտների 80%-ը որպես ստացած նամակները անտեսելու գլխավոր պատճառ նշել են ուղղագրական սխալները: Գռեհիկ արտահայտությունները նույնպես վանում են ընթերցողին (Marketing Land)։

10. Նամակի մեջ թեմայի բացակայությունը, դժվար ընթերցվող տառատեսակը և միայն մեծատառերի օգտագործումը անընդունելի է ռեսպոնդենտների 70%-ի համար (Marketing Land)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս