Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքվում հանդիպել է իր որդու հետ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի նախկին ներկայացուցիչ Ռենե Մյոլենստենին տեղեկացնում է, որ մանչեսթերյան ակումբը վաղուց էր հետաքրքրվում Հենրիխ Մխիթարյանով:
Իրանի իշխանությունները կալանավորել և բանտ են ուղարկել Իսլամական Հանրապետության հիմնադիրներից մեկի որդուն, որը ելույթ է ունեցել 1979թ. Իրանի հեղափոխության առաջնորդ, այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի դեմ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կարծում եմ՝ այդ որոշումով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ աբսուրդ և անտրամաբանական քայլեր և որոշումներ անելու իր ձգտումն անսահմանափակ է:
Միջազգային հյուրերի այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու միշտ էլ կհամարվեն իրավաչափ: Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքի արցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք միասնաբար ու կազմակերպված, աշխատենք օրուգիշեր՝ մեկս մյուսին լրացնելով ու առանց ջանք խնայելու:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ի իր էջում թվարկել է Ռուսաստանի երեք դաշնակիցներին ու շնորհավորել «Հայրենիքի պաշտպանի օրվա» կապակցությամբ:
Ռուսաստանում ձերբակալվել է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Ղալիբ Աղաևը, հաղորդում է life-ը:
«Հարավային գազային միջանցք» նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար։ Մենք բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր է այն Եվրոպայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանում և Բոսնիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, փոխնախագահ նշանակելու որոշումը անվանել է միապետություն տանող ուղղությամբ քայլ։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալ ու համար:
«Յուրաքանչյուր իշխող պետք է իրեն ապահովագրի, երբեք չի կարող վստահ լինել՝ վաղը կլինի՞, թե՞ ոչ, և եթե Իլհամ Ալիևն ուզում է իշխանությունը հետագայում փոխանցել որդուն, ապա նա այսօր իշխանությունը պետք է տար ամենավստահելի մարդուն՝ այս դեպքում՝ կնոջը, ով հետո կփոխանցի իր որդուն՝ Հեյդար Ալիև կրտսերին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռազմինֆո լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
Եղիազարյանը հայտնեց, որ ոլորտում բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու: «Արդյունքում բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը»,- ասաց Եղիազարյանը:
«Ես պաշտպանեմ Լեռնիկ Ալեքսանյանին, չզարմանաք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն արդեն լավատես չէ այս ընտրությունների նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ այս իշխանությունների ձեռքում ինչ Ընտրական օրենսգիրք էլ դնես, եթե նրանք կամք չունեն ընտրություններն ըստ օրենքի անցկացնելու, ապա այդ ընտրությունները կկեղծվեն:
Ապրիլին հայտարարվելու է մրցույթը, իսկ մինչ կապիտալ հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի հատկացումն ու աշխատանքների մեկնարկը նախագծա-նախահաշվային փաթեթի կազմանն համար հատկացվել է 7 մլն 800 հազար դրամ գումար:
Եթե արտաքին աշխարհից այլ ցնցումներ չլինեն, Հայաստանում տնտեսական աճը բյուջեով նախատեսված 3.2%-ից մի փոքր բարձր կլինի։ Նման տեսակետ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մատնանշելով հունվարին 6.5% աճը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն հիմնել, որը կգլխավորի իր տեղակալը։ Այս մասին նա հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար զուգարանների մասին, ասվում է ԱՄՆ աԱրդարադատության նախարարության կայքում։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառում է Hubertus-Schlössl առանձնատունը, որը գտնվում է Բավարիայում, հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։
Ա. Մանուկյանի կարծիքով՝ եթե չլիներ «4+4+4»-ի ձևաչափը, այս օրենքը կլիներ երևի աշխարհի ամենավատ օրենք. «Սա մի փոքր փրկեց, մի քիչ հույս ավելացրեց, և ռեալություն կա, որ շատ մարդ չի գա քվեարկության, կես միլիոն կեղծ քվեարկողները չեն գա քվեարկության: Անյցալ ընտրություններից կես միլիոնով պակաս կլինի ընտրողների թիվը, որովհետև այս անգամ չեն քվեարկի անցած անգամների բոլոր այն քվեարկողները, որոնք Հայաստանում չեն եղել, բայց նրանց տեղը քվեարկվել է: Այս ընտրությունները մի փոքր տարբերվելու են մեր նախորդ ընտրություններից, միջազգային կառույցները խիստ ներգրավված են այս ընտրությունների կազմակերպման և վերահսկման գործում»:
Նյու Յորքի ոստիկանական վարչությունը ԱՄՆ Կոնգրես է ուղարկել խնդրանք՝ փոխհատուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Tower երկնաքերի պահպանության համար ծախսված 25.7 մլն դոլարը։
Օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բալդերի նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Նոր ֆիլմի նկարահանումները վերջին փուլում են: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ֆիլմի պրոդյուսերը Դավիդ Շարան է: Ֆիլմը նկարահանվել է դերասանուհի Էշլի Հինշոուի, թոփ մոդել Հիլարի Ռոդայի, ոսկերիչ դիզայներ Մորգան Շարայի և հեռուստաաստղ Ֆլորենս Ֆեվղի և այլոց մասնակցությամբ:
Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Ալի Լարիջանին, հայտարարել է, որ բոլորը պետք է զգոնություն ցուցաբերեն՝ գործ ունենալով անբարյացակամների հետ, երբ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ և կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ամրապնդել միասնականությունը։
«Մենք աշխատում ենք երկրի օգտին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները, թե առաջիկա ընտրությունների հետ կապված պետական ոլորտին հրահանգված է աշխատել ՀՀԿ-ի օգտին։
Զինված հակամարտությունները չափազանց շատ տառապանքներ ու ավերածություններ են առաջացրել ԵԱՀԿ ողջ տիրույթում, այդ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը։