
«Ավստրիան կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը». Սեբաստիան Կուրց

Զինված հակամարտությունները չափազանց շատ տառապանքներ ու ավերածություններ են առաջացրել ԵԱՀԿ ողջ տիրույթում, այդ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից։
Դիվանագետի խոսքով՝ հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով։
«Որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր՝ Ավստրիան կաջակցի ԵԱՀԿ տիրույթում հակամարտությունների խաղաղ լուծման բոլոր ջանքերին, մասնավորապես Վրաստանի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին»,- ասել է Կուրցը։