
Իրանի խորհրդարանի խոսնակը տարածաշրջանի երկրներին միասնականության կոչ է արել

Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Ալի Լարիջանին, հայտարարել է, որ բոլորը պետք է զգոնություն ցուցաբերեն՝ գործ ունենալով անբարյացակամների հետ, երբ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ և կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ամրապնդել միասնականությունը։
Լարիջանին այդ հայտարարությունն արել է Թեհրանում Պակիստանի Ազգային ասամբլեայի նախագահի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները պետք է ամրապնդեն միասնականությունն ու զգոնություն ցուցաբերեն, որպեսզի խափանեն անբարյացակամների դավերը, որոնք երկպառակության սերմեր են ցանում»,- ասել է նա։