Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել են արդիական միջազգային հարցեր»,- հայտնել է նա։
«Քննարկվել են տարբեր թեմաներ՝ կապված ներռուսական օրակարգի հետ»,- հավելել է նա։
Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, այլք։