Բաժիններ՝

«Մեհրիբան Ալիևայի նշանակումը դրական ազդեցություն կունենա վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա». Գեորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի վարչապետը շնորհավորանքներ է հաղորդել՝ կապված Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ այդ նշանակումը դրական ազդեցություն է ունենալու վրաց-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում։
Իհլամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին շնորհավորանքի և ուշադրության համար։

Ալիևն ու Կվիրիկաշվիլին վստահություն են հայտնել, որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները այսուհետ ևս կզարգանան քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս